Բարսելոնան և Յուվենտուսը պաշտոնական առաջարկ են կատարել Արսենալին

 Բարսելոնան և Յուվենտուսը պաշտոնական առաջարկ են կատարել Արսենալին

«Արսենալի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը կարող է մրցաշրջանի մնացած հատվածն անցկացնել այլ ակումբում։ Այս մասին գրում է Armsport.am-ը։

Ինչպես տեղեկացնում է The Athletic-ը, լոնդոնյան ակումբը պաշտոնական առաջարկներ է ստացել «Բարսելոնայից» և «Յուվենտուսից»՝ 32-ամյա գաբոնցուն մինչև մրցաշրջանի ավարտը վարձակալելու համար։

Սպասվում է, որ խոսակցությունները կկենտրոնանան նրա աշխատավարձի վրա, որը կազմում է շաբաթական մոտ 350,000 ֆունտ և պայմանագրի պայմանները: «Արսենալը» կարող է ձգտել ավելի երկար ժամանակով բաց թողնել հարձակվողին:

Հաղորդվում էր, որ «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան հույսեր չի կապում Օբամեյանգի Ֆուտբոլիստը խաղադաշտ դուրս չի եկել դեկտեմբերի սկզբից և չի մեկնել Դուբայի ուսումնամարզական հավաքին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում