Նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունն ավարտվում է նոյեմբերի 27-ին՝ ժամը 24։00-ին․ ԿԸՀ

Նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունն ավարտվում է նոյեմբերի 27-ին՝ ժամը 24։00-ին․ ԿԸՀ

ԿԸՀ-ն կուսակցություններին, դաշինքներին, ԶԼՄ-ներին, դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություններին հիշեցնում է, որ նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է նոյեմբերի 27-ին՝ ժամը 24։00-ին։ Քվեարկության նախորդ օրը, ինչպես նաև քվեարկության օրը՝ մինչև ժամը 20։00-ն նախընտրական քարոզչությունն արգելվում է։

«Այդ խախտումը կատարելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև յոթհարյուրապատիկի չափով։

Ընտրության օրը պետք է ուշադրություն դարձնել հագուստին, որպեսզի այն որևէ կերպ չասոցացվի ընտրությունների մասնակից քաղաքական ուժերի հետ։

Կոչ ենք անում պահպանել սահմանադրական օրենքից բխող կարգավորումները»,- ասվում է ԿԸՀ հաղորդագրության մեջ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում