Գյումրիում վառվել են գլխավոր տոնածառի լույսերը

Գյումրիում վառվել են գլխավոր տոնածառի լույսերը

Դեկտեմբերի 24-ի երեկոյան վառվել են Գյումրու Վարդանանց հրապարակում տեղադրված քաղաքի գլխավոր տոնածառի լույսերը։ Համերգային մեծ ծրագիր չի եղել, նաև ելույթ չի ունեցել Գյումրու համայնքապետ Վարդգես Սամսոնյանը։ Մեկ-երկու կատարմամբ ներկայացել է «Դեղձանիկ» վոկալ-էստրադային համույթը։

Համայնքապետը մասնակցել է միայն լույսերի վառման արարողությանն ու լրագրողների հետ զրույցում շնորհավորեց բոլորին, մաղթեց երկրին կայուն զարգացում, սահմանին խաղաղություն, ժողովրդին՝ բարեկեցություն և լավատեսություն։

Տոնածառի մոնտաժման, ապամոնտաժման, զարդարելու, լուսավորելու համար համայնքային բյուջեից հատկացվել է 7 մլն 250 հազար դրամ։ 

Հիշեցնենք, այս տարի նախկին 10 միլիոն 150 հազար դրամի փոխարեն համայնքի բյուջեից Ամանորին տրամադրվելիք գումարը դարձել է 12 մլն 100 հազար դրամ։

6 մլն 300 հազար դրամը ծախսվելու է դեկորների և քաղաքի զարդարանքի համար։ 600 հազար դրամ նախատեսվում է տրամադրել հյուրասիրությանը, 250 հազար դրամ էլ՝ Ձմեռ պապի ծառայության համար։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում