Բոլոր պրոցեսները, այդ թվում` Թուրքիայի հետ սահմանի բացումը, մոտ են. Ալեն Սիմոնյան
Հայաստան–Թուրքիա սահմանի բացումը և տարածաշրջանային մյուս գործընթացները մոտ են իրականացմանը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը։
«Բոլոր պրոցեսները, այդ թվում՝ Թուրքիայի հետ սահմանի բացումը, մոտ են»,- ասել է նա՝ ընդգծելով, որ բոլոր ուղղություններով առաջընթացն ակնհայտ է։
Անդրադառնալով COP17-ի միջոցառումներին ադրբեջանական պատվիրակության չմասնակցելուն՝ Սիմոնյանը նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում այս պահին լարվածություն չկա և չի էլ սպասվում։ Նրա խոսքով՝ մասնակցությունից հրաժարվելը ադրբեջանական կողմի որոշումն է։
Սիմոնյանը նաև հայտնել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և նրա օգնական Հիքմեթ Հաջիևի հետ քննարկել է ադրբեջանական կողմի հայտարարությունների՝ Հայաստանում զգայուն ընկալվելու հարցը։
Զրույցի ընթացքում Սիմոնյանի հեռախոսին զանգ է ստացվել։ Նա նշել է, որ զանգահարողը Հիքմեթ Հաջիևն է, որի հետ պարբերաբար քննարկում են տարբեր հարցեր։


Կարծիքներ