Օդեսան և Կիևը ենթարկվել են զանգվածային հարվածների. ՌԴ-ն խոցել է ուկրաինական 102 ԱԹՍ

Օդեսան և Կիևը ենթարկվել են զանգվածային հարվածների. ՌԴ-ն խոցել է ուկրաինական 102 ԱԹՍ

Գիշերը Ռուսաստանն անօդաչու թռչող սարքերով զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինային։ Ամենից շատ ուժել են Օդեսան և Կիևը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Օդեսայում հարվածի տակ են հայտնվել կենտրոնական փողոցները, երկու մարդ զոհվել է, ինը մարդ՝ վիրավորվել։ Վնասվել են բնակելի տներ, բուժհաստատություններ։

Կիևի յոթ շրջաններում ավերածություններ են եղել, վնասվել բազմաբնակարան շենքեր և մասնավոր տներ, հրդեհներ են բռնկվել։ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է չորս տուժածի մասին։ 

Իր հերթին, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ գիշերը խոցել է ուկրաինական 102 անօդաչու թռչող սարք։ Վնասների մասին գերատեսչությունը չի հաղորդել։ 

«Ռոսավիացիա»-ն հայտնել է, որ երկրի մի շարք օդանավակայաններ, այդ թվում՝ Իժևսկի, Կիրովի, Սանկտ Պետերբուրգի և Տամբովի, ժամանակավորապես դադարեցրել են չվերթերի սպասարկումը։ Մոսկվայի բոլոր չորս օդանավակայաններում նույնպես կարճ ժամանակով չվերթերի սահմանափակումներ են մտցվել։ 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում