Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացին

Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացին

Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել է Սպիտակ տան հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆին, հաղորդում է ՌԴ նախագահի մամուլի ծառայությունը։

Հանդիպման սկզբում նրանք ժպտացել են, միմյանց ձեռք սեղմել և մի քանի արտահայտություն փոխանակել։ Բանակցություններին ներկա են նախագահի օգնական Յուրի Ուշակովը և Կիրիլ Դմիտրիևը, որը Ուկրաինայի հարցով բանակցություններում ՌԴ պատվիրակության անդամներից է:

Ամերիկացի դիվանագետը Մոսկվա է ժամանել վաղ առավոտյան։ Սա նրա հինգերորդ այցն է Ռուսաստան տարեսկզբից ի վեր։

Այցելության սկզբում Սթիվ Ուիթքոֆը Դմիտրիևի հետ այցելել է Զարյադյե այգի։ Նա չի պատասխանել բանակցություններից իր ակնկալիքների մասին հարցին։

Պետդեպարտամենտի խոսնակ Թեմի Բրյուսը նույնպես հրաժարվել է ուղևորության մանրամասները մեկնաբանելուց: Նրա խոսքով՝ գերատեսչությունը չգիտի, թե ինչ կանի Դոնալդ Թրամփը այցից հետո: Նա հավելել է, որ Սպիտակ տան ղեկավարը շարունակում է հավատալ Ուկրաինայի հակամարտության դիվանագիտական լուծմանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում