Վրաերթ Երևանում․ 45-ամյա հետիոտնը տեղափոխվել է հիվանդանոց

Վրաերթ Երևանում․ 45-ամյա հետիոտնը տեղափոխվել է հիվանդանոց

Երեկ՝ մարտի 18-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։30-ի սահմաններում Երևանի բնակիչ 32-ամյա Ն․ Աբրոյանը Սայաթ-Նովա պողոտայի և Ալեք Մանուկյան փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Երևանի բնակիչ 45-ամյա Գ․ Գրիգորյանին։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկներին օգնել է՝ վրաերթի ենթարկվածին տեղափոխել Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ 

Ժամանել են իօրավապահները, քննչական խումբը:

Վրաերթի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ 

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում