Թուրքիայում տարեվերջին զգալի գնաճ է կանխատեսվում

Թուրքիայում տարեվերջին զգալի գնաճ է կանխատեսվում

Թուրքիայի Կենտրոնական բանկը տարեվերջին սպասվող գնաճի (ինֆլյացիա) վերաբերյալ հետազոտական տվյալներ է հրապարակել, որոնք կազմվել էին ֆինանսական ոլորտի 42 ներկայացուցիչների հարցման արդյունքում:

Վերոնշյալ տվյալների համաձայն` փետրվարին սպասվող  տոկոսային հարաբերակցությամբ ինֆլյացիայի գնահատականը, որը կազմել էր 2.70%, կաճի ու կհասնի 2.89%-ի։ Իսկ տարեվերջին 35.76%-ից աճելով հասնելու է 37.72%-ի:

Հետազոտության համաձայն՝ 1 դոլարին համարժեք 1 թուրքական լիրան, որը կազմում է 22.91, մեկ տարի անց կկազմի 23.10-ից մինչև 23.52 լիրա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում