Թրյուդոն մտահոգություն է հայտնել ԿԺԴՀ-ի մոտ չինական օդուժի գործողությունների կապակցությամբ

Օտտավայի իշխանություններն անհանգստացած են չինական ռազմաօդային ուժերի օդաչուների գործողություններով, որոնք, ըստ կանադացի զինվորականների, սպառնացել են Կորեական թերակղզու տարածաշրջանում կանադացի ռազմական օդաչուների անվտանգությանը։ Այս մասին հինգշաբթի լրագրողներին հայտարարել է վարչապետ Ջասթին Թրյուդոն Ալբերտա նահանգ կատարած այցի ժամանակ, նրա ելույթը հեռարձակել են երկրի առաջատար հեռուստաալիքները։
«Մենք ակնհայտորեն շատ լուրջ ենք վերաբերվում այս իրավիճակին», - ասաց նա: «Այն, որ Չինաստանը գնացել է դրան, շատ մտահոգիչ է»: Թրյուդոն հիշեցրել է, որ Կանադան մասնակցում է Կորեական թերակղզու տարածաշրջանում միջազգային առաքելությանը, որը կոչված է ապահովելու ԿԺԴՀ-ի նկատմամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցների պատշաճ կատարումը:
«Մենք այս հարցը ուղղակիորեն կբարձրացնենք չինացի պաշտոնյաների և մեր գործընկերների հետ», - ավելացրել է Թրյուդոն:
Ավելի վաղ Կանադայի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Չինաստանի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները բազմիցս վտանգավոր հանդիպում են անցկացրել կանադական CP-140 հետախուզական ինքնաթիռի հետ, որը հետևել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցների հնարավոր խախտումներին։
Կարծիքներ