Հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ դիտորդական առաքելություն նախաձեռնելու գաղափարը կյանքի է կոչվում․ Լիտվայի ԱԳՆ

Հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ դիտորդական առաքելություն նախաձեռնելու գաղափարը կյանքի է կոչվում։ Այս մասին, ինչպես գրում է ՀԺ֊ն՝ թվիթերյան գրառմամբ հայտնել է Լիտվայի ԱԳՆ-ն։
«Այն առաջին անգամ հնչեցվել է ԵՄ պատվիրակած՝ Ավստրիայի, Լիտվայի և Ռումինիայի ԱԳ նախարարների եռյակի կողմից՝ Հարավային Կովկաս կատարած այցի ժամանակ՝ անցյալ տարվա հունիսին։
Երկարատև լինելու պարագայում նախաձեռնությունը նշանակալի քայլ կդառնա տարածաշրջանում կայուն խաղաղության ճանապարհին»,- ասված է գրառման մեջ։
Կարծիքներ