Թուրքիայում տեղի է ունեցել Ալիևի և Էրդողանի հանդիպումը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հունիսի 19-ին ժամանել է Թուրքիա:
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Ալիևը հանդիպել է Ռեջեփ Էրդողանի հետ:
Հանդիպումն անցել է մամուլի համար փակ ձևաչափով: Հանդիպմանը ներկա է եղել նաև Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը:
Նախագահները Քահրամանմարաշում մասնակցել են «Ադրբեջանական թաղամաս» համալիրի բացմանը:
Կարծիքներ