Իրավապահ մարմինների օրինական գործունեությանը խոչընդոտելը և միջամտելը կարող են հանգեցնել քրեական պատասխանատվության. ՆԳՆ

Իրավապահ մարմինների օրինական գործունեությանը խոչընդոտելը և միջամտելը կարող են հանգեցնել քրեական պատասխանատվության. ՆԳՆ

ՆԳՆ ոստիկանությունը նախազգուշացնում է, որ տարբեր անձանց կողմից իրավապահ մարմինների օրինական մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը և միջամտելը, ՀՀ օրենսդրության համաձայն, կարող են հանգեցնել քրեական պատասխանատվության։

«Հորդորում ենք ձեռնպահ մնալ հակաիրավական վարքագծի ցանկացած դրսևորումներից»,- ասված է հաղորդագրությունում։

Ավելի վաղ  Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել էին, որ քննվող վարույթի շրջանակներում Գյումրու քաղաքապետարանում իրականացվում են քննչական գործողություններ:

Գյումրի համայնքի մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, կաշառք տալու մեղադրանքներով ձերբակալվել է 8 անձ:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում