Չինաստանի հյուսիսարևելյան Հարբին քաղաքում պայթյուն է տեղի ունեցել

Պայթյունը տեղի է ունեցել հինգշաբթի օրը Հարբին քաղաքի Սյանֆանգ թաղամասում, կան զոհեր։ Այս մասին հայտնում է Sina տեղեկատվական պորտալը:
Նրա խոսքով՝ միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով 05:40-ին բնակելի համալիրի տարածքում։ Պայթյունի հետեւանքով տուժել են բնակարաններից մի քանիսը։
Նշվում է նաև, որ կան տուժածներ։ Նրանց թիվը և ստացած վնասվածքների բնույթը չի նշվում։
Դեպքի վայրում են փրկարարները։ Միջադեպի պատճառը պարզվում է։
Կարծիքներ