Մեծ Բրիտանիան մտահոգություն է հայտնել Լատինական Ամերիկայում Ռուսաստանի աճող ներկայության կապակցությամբ

Մեծ Բրիտանիան մտահոգություն է հայտնել Լատինական Ամերիկայում Ռուսաստանի աճող ներկայության կապակցությամբ

Բրիտանական իշխանությունները ուշադիր հետևում են Ռուսաստանի գործողություններին Լատինական Ամերիկայում և անհանգստացած են տարածաշրջանում ռուսական ներկայության աճից։ Այս մասին հայտարարել է Միացյալ Թագավորության պաշտպանության փոխնախարար Ջեյմս Հիփին՝ Վաշինգտոնի Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնում ունեցած ելույթի ժամանակ։

Պատասխանելով ՏԱՍՍ-ի այն հարցին, թե ինչպես է Լոնդոնն ընկալում Ռուսաստանի կապերի ամրապնդումը Վենեսուելայի, Կուբայի և Նիկարագուայի հետ, նա նշել է, որ Մոսկվայի քաղաքականությունը Լատինական Ամերիկայում «լուրջ անհանգստություն է առաջացնում» Արևմուտքում։ «Ռուսական ներկայությունը տարածաշրջանում անհերքելի է, խոսքը բովանդակալից քաղաքականության մասին է», - ասել է Հիփին: Միաժամանակ նա ընդգծել է, որ ստեղծված իրավիճակը «առանձնակի վտանգ է ներկայացնում» բրիտանական դաշնակիցների, առաջին հերթին ԱՄՆ-ի համար։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում