Բրազիլիայի պաշտպանության նախարարությունը հերքում է հունվարի 8-ի ջարդերին երկրի զինված ուժերի մասնակցությունը

Բրազիլիայի պաշտպանության նախարարությունը հերքում է հունվարի 8-ի ջարդերին երկրի զինված ուժերի մասնակցությունը

Բրազիլիայի պաշտպանության նախարար Խոսե Մուսիո Մոնտեյրոն հունվարի 8-ին Բրազիլիայում տեղի ունեցած անկարգություններին և ջարդերին երկրի զինված ուժերի անմիջական մասնակցության նշաններ չի տեսնում։ Այդ մասին նա հայտարարել է ուրբաթ օրը՝ նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվայի՝ ցամաքային զորքերի, ռազմածովային ու ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատարների հետ հանդիպումից հետո։

«Իմ կարծիքով՝ զինված ուժերի անմիջական ներգրավվածություն չի եղել, եթե ինչ-որ մեկը [զինվորականներից] անձամբ մասնակցել է, ապա նա պատասխան կտա դրա համար, ինչպես ցանկացած քաղաքացի»,- մամուլի հետ զրույցում ասաց նախարարը։

Ինչպես պարզաբանել է ՊՆ ղեկավարը, զինվորականները հասկանում են, որ սոցիալիստ Լուլա դա Սիլվայի նոր կառավարությունը «միջոցներ կձեռնարկի» Բրազիլիայում տեղի ունեցած անկարգությունների ու ջարդերի հետ կապված։ «Հասկանալի է, որ մեր էմոցիաների բուռն պայմաններում մենք պետք է զգույշ լինենք, որ այդ մեղադրանքներն ու պատիժները արդար լինեն, ամեն ինչի ժամանակ կա»,- ընդգծեց նա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում