Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ

Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ

«Մոդեքս» տնտեսագիտական վերլուծական կենտրոնը տեղեկացնում է, որ ՀՀ առևտրային բանկերը 2024թ-ի հունվար-մարտ ամիսներին արձանագրել են շուրջ 83 մլրդ դրամի զուտ շահույթ, ինչը 18.8 %-ով ավել է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։

Ամենամեծ շահույթն արձանագրել է Ardshinbank-ը՝ 25.4 մլրդ դրամ. բոլոր բանկերն աշխատել են շահույթով, սակայն 18 առևտրային բանկերից 7-ի դեպքում արձանագրվել է զուտ շահույթի անկում։

«2024թ-ի առաջին եռամսյակում առևտրային բանկերի զուտ շահույթը աճել է 18.8%-ով, ուշագրավ է, որ այդ հավելաճի կեսից ավելին պայմանավորված է Արդշինբանկի windfall profit-ով»,- այս մասին էլ իր «Ֆեյսբուքի» էջում գրել է Հայկազ Ֆանյանը․

Հետևեք մեզ նաև Տելեգրամում