Ցանկանում եմ ընդգծել մեր անկեղծ ցանկությունը` զարգացնելու Ուզբեկստանի հետ փոխշահավետ համագործակցությունը. ՀՀ վարչապետ

Ցանկանում եմ ընդգծել մեր անկեղծ ցանկությունը` զարգացնելու Ուզբեկստանի հետ փոխշահավետ համագործակցությունը. ՀՀ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևին՝ Անկախության օրվա առթիվ։

Ուղերձում նշված է.

«Ձերդ գերազանցություն,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Ուզբեկստանի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ։

Ցանկանում եմ ընդգծել մեր անկեղծ ցանկությունը` զարգացնելու Ուզբեկստանի հետ փոխշահավետ համագործակցությունը բոլոր հնարավոր ուղղություններով՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում։

Համոզված եմ, որ մեր ժողովուրդների միջև առկա բարեկամության, վստահության և փոխադարձ հարգանքի ավանդական հարաբերությունները հուսալի հենք են հայ-ուզբեկական միջպետական գործակցության հետագա ընդլայնման համար։

Մաղթում եմ Ձեզ, հարգելի՛ պարոն նախագահ, քաջառողջություն ու հաջողություններ բոլոր նախաձեռնություններում, իսկ Ուզբեկստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում