Վերջերս ՌԴ-ից ժամանած քաղաքացիները մեր քաղաքում մաքրություն էին անում, իսկ մենք շարունակում ենք աղտոտել. Երևանի քաղաքապետ

Չնախատեսված վայրում աղբի կուտակման փաստի վերաբերյալ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ 8 արձանագրություն: Նույն փաստի վերաբերյալ կայացվել է տույժ նշանակելու մասին 7 որոշում: Կատարվել է վճարում, ընդհանուր արժեքը շուրջ 120 հազար դրամ է: Այս մասին զեկուցվեց Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում:
Երևանի քաղաքապետը հետաքրքրվեց՝ խոսքը իրավաբանակա՞ն, թե՞ ֆիզիկական անձանց մասին է: Վարչական շրջանների ղեկավարները պատասխանեցին, որ մեծ մասը հենց իրավաբանական անձինք են:
Անդրադառնալով քաղաքում տիրող իրավիճակին, աղբի կուտակմանը՝ քաղաքապետը նկատեց.
«Վերջերս ՌԴ-ից ժամանած քաղաքացիները մեր քաղաքում մաքրություն էին անում, իսկ մենք շարունակում ենք կեղտոտել: Ինձ համար ամոթ էր, պարզապես չգիտեմ՝ ինչ ասել»:
Կարծիքներ