Չինաստանի իշխանությունները հաստատել են Հոնկոնգի հետ սահմանի բացման ծրագիրը

ՉԺՀ-ի իշխանությունները վերջապես հաստատեl են Հոնկոնգի և Գուանդուն նահանգի միջև սահմանը ճանապարհորդության համար բացելու ծրագիրը: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով South China Morning Post-ին։
Նախկինում ենթադրվում էր, որ սահմանի բացումը տեղի կունենա դեկտեմբերի առաջին կեսին։ Սկզբնական փուլում կգործի խիստ քվոտային համակարգ, որը թույլ կտա օրական ընդամենը մի քանի հարյուր մարդու մուտք գործել առանց կարանտինի։ Տեղաշարժման քանակի ստույգ թվերը դեռ չեն հաղորդվում։ Հոնկոնգի բնակիչներից կպահանջվի օգտվել Առողջապահական հատուկ հավելվածից, որը հասանելի կլինի ներբեռնման համար դեկտեմբերի 10-ից:
Սահմանի բացմանը նախորդել են մի շարք խորհրդակցություններ Հոնկոնգի և Չինաստանի իշխանությունների և առողջապահական մարմինների միջև: Այնուամենայնիվ, մտավախություն կար, որ այս պլանները կխաթարվեն կորոնավիրուսի «օմիկրոն» նոր շտամի առաջացման պատճառով: Հոնկոնգում այս տեսակի չորս դեպք է հայտնաբերվել՝ երեքը կարանտինային հյուրանոցներում, ևս մեկը՝ օդանավակայանի տարանցիկ հատվածում։
Կարծիքներ