Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման շուրջ. Նիկոլ Փաշինյան

Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման շուրջ. Նիկոլ Փաշինյան

Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են միմյանց տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման շուրջ:

Այս մասին այսօր հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունենալով Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի ընդլայնված կազմով նիստում։

«Ուզում եմ հաստատել, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են միմյանց տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման շուրջ, և այս հիմքով կարելի է ասել, որ բավականին լավ ընթացք կա մեր հարաբերությունների կարգավորման ուղղությամբ»,- ասել է նա։

ՀՀ վարչապետն անդրադարձել է նաև «միջազգային մեխանիզմի շրջանակներում» Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավունքների և անվտանգության ապահովման խնդրին։

«Հուսով եմ, որ Բաքվի և Ստեփանակերտի միջև շուտով կսկսվի նորմալ կառուցողական երկխոսություն»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում