Բայդենի վարչակազմը պետք է ուժ ցուցաբերի Ուկրաինայի իրավիճակում․ Թրամփ

Բայդենի վարչակազմը պետք է ուժ ցուցաբերի Ուկրաինայի իրավիճակում․ Թրամփ

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Ջո Բայդենի ներկայիս ամերիկյան վարչակազմը պետք է ուժ ցուցաբերի Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակում։ Այդ մասին նա հայտարարել է երեքշաբթի օրը՝ ելույթ ունենալով Newsmax հեռուստաալիքի եթերում։

«Մենք պետք է ուժ ցույց տանք», - ասել է Թրամփը՝ պատասխանելով հաղորդավարի այն հարցին, թե ինչ խորհուրդ կտա Բայդենին Ուկրաինայի հետ կապված իրավիճակում։ Միաժամանակ, ամերիկացի նախկին առաջնորդը կարծիք է հայտնել, որ իր օրոք իրադարձությունների նման զարգացումը «անպատկերացնելի կլիներ»։ «Դա պարզապես տեղի չէր ունենա», - ասել է նա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում