ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակի թոփ-100-ում 4 հայ շախմատիստ կա, որից երկուսը չեն ներկայացնում Հայաստանը

Շախմատի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻԴԵ-ն, հրապարակել է փետրվար ամսվա դասակարգման աղյուսակը։ Հայաստանի շախմատի հավաքականի ներկայացուցիչներ Գաբրիել Սարգսյանը 56-րդն է, իսկ Հրանտ Մելքումյանը` 97-րդը:
ԱՄՆ-ը ներկայացնող Լևոն Արոնյանը և Սամուել Սևյանը զբաղեցնում են համապատասխանաբար 6-րդ և 48-րդ տեղերը։
Լավագույն հնգյակում ընդգրկվել են հետևյալ շախմատիստները՝ Մագնուս Կարլսենը, Ալիռեզա Ֆիրուջան, Դին Լիժենը, Ֆաբիանո Կարուանան, Յան Նեպոմնյաշչին։
Կարծիքներ