Թուրքական կայքում հերթական կեղծիքն է հրապարակվել

Թուրքական կայքում հերթական կեղծիքն է հրապարակվել

Թուրքական Oda TV կայքում հրապարակած կեղծ տեղեկություններով հայտնի Օքայ Դեփրեմը evrensel . net կայքում հերթական սենսացիոն կեղծիքն է հրապարակել, ըստ որի՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայնել է Արաքս գետի ջրային ռեսուրսների բացառիկ օգտագործման իրավունքների մի մասը առանց փոխհատուցման տրամադրել Թուրքիային։ Ըստ Դեփրեմի՝ երկու երկրների միջև հարաբերությունները հետագայում զարգացնելու նպատակով ստորագրվելիք համաձայնագրով Թուրքիային կտրվի Հայաստանի ամենամեծ գետի վրա մի քանի ամբարտակներ և հիդրոէլեկտրակայաններ կառուցելու իրավունքը։

 

 

Վերոնշյալը ամբողջությամբ կեղծիք է:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում