Արամ Խաչատրյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Արամ Խաչատրյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ։
Կենսագրությանը
Ծնվել է 1985 թ. հոկտեմբեր 6-ին Երևանում:
Կրթությունը
2002-2006 թթ.՝ իրավագիտության բակալավր՝ Երևանի պետական համալսարան:
2009–2011 թթ.՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի իրավագիտության մագիստրոս (LL.M.): Հիմնական ուղղություններ՝ հարկային, եվրոպական, մտավոր սեփականության և միջազգային հանրային իրավունք:
2015–2016 թթ.՝ Էրազմուս համալսարանի (Ռոտերդամ, Նիդերլանդներ) NFP MA կրթաթոշակառու, արբիտրաժային և գործարար իրավունքի հետբուհական մագիստրոս (LL.M.): Հիմնական ուղղություններ՝ միջազգային կորպորատիվ և գործարար իրավունք, պայմանագրերի մշակում, առևտրային արբիտրաժ և միջազգային վեճերի լուծում:
Աշխատանքային գործունեություն
2012 թ. սեպտեմբեր – 2026 թ. օգոստոս՝ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի գլխավոր իրավաբան:
• Ղեկավարել է պետական մարմինների, միջազգային կազմակերպությունների, դոնորների և մասնավոր գործընկերների մասնակցությամբ տեխնոլոգիական ու ինժեներական ոլորտների զարգացման ծրագրերի իրավական ապահովումը։
• Խորհրդատվություն է տրամադրել ստարտափներին, ՓՄՁ-ներին և ծրագրային թիմերին՝ կորպորատիվ կառուցվածքի, պայմանագրերի, կարգավորող պահանջների, ռիսկերի կառավարման և միջազգային շուկաներ մուտք գործելու հարցերով։
• Մասնակցել է ՏՏ և գործարար ոլորտներին առնչվող օրենսդրության, կառավարության որոշումների, քաղաքականության փաստաթղթերի և ինստիտուցիոնալ կառավարման գործընթացների մշակմանը։
• Մշակել և բանակցել է ներդրումային, նորարարական և էկոհամակարգային ծրագրերին աջակցող համագործակցության, դրամաշնորհային, ծառայությունների, խորհրդատվական և առևտրային պայմանագրեր։
• 2022 թ.-ից «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի ներկայացուցիչ (խորհրդի անդամ) ՓՄՁ Զարգացման խորհրդում։
2010 թ. փետրվար – 2026 թ. օգոստոս (համատեղությամբ)՝ փաստաբան / իրավական խորհրդատու.
• Հայաստանյան ընկերություններին և ձեռնարկատերերին խորհրդատվություն է տրամադրել կորպորատիվ, առևտրային, պայմանագրային, վեճերի լուծման հարցերով։
• Աջակցել է տեխնոլոգիական և ինժեներական ընկերություններին շուկա մուտք գործելու, գործառնական մոդելների, առևտրային գործընկերությունների և կարգավորող պահանջների պահպանման հարցերում։
• Ոլորտային զարգացման նախաձեռնություններին տրամադրել է իրավական և կորպորատիվ կառուցվածքի վերաբերյալ աջակցություն։
• Ներկայացրել է վստահորդների շահերը դատարաններում, վարչական մարմիններում և արբիտրաժային տրիբունալներում, վարել բանակցություններ ու բարդ առևտրային գործեր։
2011 թ. փետրվար – 2012 թ. սեպտեմբեր՝ «Կասկադ Ինշուրանս»/«ԻՆԳՈ Արմենիա» ԱՓԲԸ իրավախորհրդատու.
• խորհրդատվություն է տրամադրել պայմանագրերի, ապահովագրական կարգավորման, հատուցումների, վեճերի և իրավական ռիսկերի հարցերով, ներկայացրել է ընկերությունը պետական մարմիններում ու դատարաններում։
2008 թ. սեպտեմբեր – 2011 թ. փետրվար՝ ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի իրավաբանական վարչության դատական բաժնի մասնագետ.
• համակարգել է վարչական և քաղաքացիական գործերով դատարաններում Կոմիտեի շահերի ներկայացուցչության ապահովման աշխատանքները և ներկայացրել Կադաստրի շահերը դատական վարույթներում։
Մասնագիտական միություններին անդամակցություն, դասավանդում
Արբիտրաժային ոլորտ` ՀՀ արբիտրների ասոցիացիայի համահիմնադիր և խորհրդի անդամ, 2023 թվականից՝ նախագահ:
Մասնագիտական կարգավիճակ` ՀՀ փաստաբանների պալատի անդամ 2010 թ.-ից, փաստաբանի արտոնագիր՝ № 1033:
Դասավանդում և հրապարակումներ` 2022 թվականից՝ Արբիտրաժային ամենամյա ամառային դպրոցի դասախոս, արբիտրաժային ոլորտին առնչվող հրապարակումների հեղինակ։
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երեք զավակ:
Տիրապետում է ռուսերեն և անգլերեն լեզուներին:
Թվային հմտություններ՝ Microsoft Office, Google Workspace, ԱԲ գործիքներ:
2006 – 2008 թթ․՝ պարտադիր զինվորական ծառայություն ՀՀ ԶՈՒ-ում
Մասնավոր իրավունքի ոլորտներում ավելի քան 15 տարվա փորձ ունեցող մասնագետ՝ տնտեսական կարգավորման, տեխնոլոգիական ու ինժեներական ոլորտների զարգացման, կորպորատիվ կառավարման, ներդրումային ծրագրերի և պետություն–մասնավոր հատված համագործակցության ուղղություններով։ Ունի ՓՄՁ-ներին և նորաստեղծ ընկերություններին աջակցելու, կարգավորող դաշտի բարելավման, բարդ գործընկերությունների բանակցման և քաղաքականության նպատակները գործնական լուծումների վերածելու փորձ։


Կարծիքներ