Ռուսաստանն ամբղջությամբ սահմանափակել է Հայաստանից ձկնային արտադրանքի ներմուծումը

Ռուսաստանն ամբղջությամբ սահմանափակել է Հայաստանից ձկնային արտադրանքի ներմուծումը

Ռուսաստանն ընդլայնել է Հայաստանից ձկնամթերքի ներմուծման սահմանափակումները՝ ժամանակավորապես կասեցնելով ևս երկու հայկական ընկերության արտադրանքի հավաստագրումը։ Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է «Ռոսսելխոզնադզորը»։

Այս որոշմամբ փաստացի դադարեցվում է Հայաստանից Ռուսաստան ձկան և ձկնամթերքի ամբողջ ներմուծումը։

Ավելի վաղ «Ռոսսելխոզնադզորը» հայկական կողմին առաջարկել էր ժամանակավորապես կասեցնել բոլոր հավաստագրերը՝ բացառությամբ ստուգումներին անմիջականորեն ներգրավված «ՄՖ Էքսպորտ» և «Ինվեսթ Պլյուս» ընկերությունների։ Սակայն հետագայում իրականացված նյութերի վերլուծությունից հետո որոշվել է մինչև հայտնաբերված խախտումների վերացումը և անհրաժեշտ հիմնավորող փաստաթղթերի ներկայացումը կասեցնել նաև այդ երկու ընկերությունների արտադրանքի հավաստագրումը։

Գերատեսչությունը նշել է, որ շարունակում է համագործակցել հայկական կողմի հետ՝ ռուսական շուկա մատակարարվող ձկան և ձկնամթերքի անվտանգության ապահովման նպատակով։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում