Կանադայում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Կանադայում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Շաբաթ օրը Օնտարիոյում բեռնատար գնացքի մի քանի վագոններ դուրս են եկել ռելսերից։ Այս մասին հայտնում է CTV հեռուստաալիքը ։

Միջադեպը տեղի է ունեցել Պորտ Քոլբորն քաղաքի մոտակայքում։ Հեռուստաալիքի տարածած լուսանկարներում վթարի վայրից պարզ է դառնում, որ հացահատիկ տեղափոխող առնվազն երկու վագոն դուրս է եկել ռելսերից։ Այն թափվել է երկաթուղու գծերի վրա։ Քանի վագոն է դուրս եկել ռելսերից, և էլ ինչ էր տեղափոխում գնացքը, դեռ չի հաղորդվում։

Նախնական տվյալներով՝ զոհեր չկան։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում