Տեղի է ունեցել «Իմ քայլը» հիմնադրամի «Քվանտա» մագիստրոսական ծրագրի նոր լսարանի պաշտոնական բացումը

Տեղի է ունեցել «Իմ քայլը» հիմնադրամի «Քվանտա» մագիստրոսական ծրագրի նոր լսարանի պաշտոնական բացումը

Տեղի է ունեցել «Իմ քայլը» հիմնադրամի «Քվանտա» քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի մագիստրոսական ծրագրի նոր լսարանի պաշտոնական բացումը Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ինստիտուտում։

Այս մասին հայտնում է հիմնադրամը։

«Բացման արարողությանը ներկա էին հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը, ծրագրային թիմը և հրավիրյալ հյուրեր։

Հիմնադրամի փոխտնօրեն Թալին Թօփալաքեանը շնորհակալություն հայտնեց ծրագրի ղեկավար Թագուհի Միրզախանյանին և գիտական ղեկավար Հայկ Սարգսյանին՝ ընդգծելով, որ այս փուլին հասնելը երկարատև ու հետևողական աշխատանքի արդյունք է և կարևոր քայլ Հայաստանի գիտական ներուժի զարգացման ճանապարհին։

Այսուհետ ծրագրի ուսանողներն ու գիտական համայնքը կունենան ժամանակակից, տեխնիկապես հագեցած, լուսավոր և լիարժեք կահավորված լսարան՝ գիտելիք ստեղծելու և զարգացնելու համար։

Հիշեցնենք, որ 2025թ հուլիսի 3-ին Աննա Հակոբյանի և ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի միջև ստորագրված համագործակցության հուշագրի շրջանակում ծրագիրն իրականացվում է համատեղ ուժերով։

Այսօր արդեն ունենք 21 շրջանավարտ և 7 ուսանող, ովքեր բազմաթիվ գիտական հոդվածների համահեղինակ են։ Իսկ գալիք ուսումնական տարվա համար արդեն կան 20 հետաքրքրված տաղանդավոր երիտասարդներ և մեծահասակներ, ովքեր փափագում են դառնալ մեր ծրագրի շահառու»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում