Արմավիրում ուժեղ կարկուտ է տեղացել. կան վնասներ

Արմավիրում ուժեղ կարկուտ է տեղացել. կան վնասներ

ՀՀ Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Լեռնագոգ, Արգինա, Քարակերտ, Շենիկ, Դալարիկ բնակավայրերում ուժեղ կարկուտ է տեղացել։

Այս մասին տեղեկանում ենք Բաղրամյանի համայնքապետարանից։

Ուժեղ քամու պատճառով վնասվել են տանիքներ և գույք։ 

Այս պահին բնակավայրերում սկսվել էր ծիրանի ակտիվ բերքահավաքը, որը զգալի տուժել է:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում