Կոմպրոմիս չի լինելու, Կտրիճ Ներսիսյանը պետք է գնա. վարչապետն ասաց՝ ինչպես է պատկերացնում կուլմինացիան

Կոմպրոմիս չի լինելու, Կտրիճ Ներսիսյանը պետք է գնա. վարչապետն ասաց՝ ինչպես է պատկերացնում կուլմինացիան

Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Էմմա Պալյանի՝ կաթողիկոսի հեռանալու վերաբերյալ հարցին, մանրամասնեց, որ կուլմինացիան պատկերացնում է Էջմիածնի կենտրոնական հրապարակում հոգևոր բովանդակությամբ մեծ միջոցառմամբ: Հիմա քննարկվում է ժամկետների, կազմակերպչական և բովանդակային հարցերը:

«Այդ իրադարձությունը պետք է ունենա հոգևոր բովանդակություն, չեն լինելու քաղաքական ելույթներ։ Այս պրոցեսի նպատակը ինտրիգը չէ, ինչ-որ կադրային հարց լուծելը չէ: Այս պրոցեսի նպատակը բացառապես հոգևոր է: Եկեղեցին մեր սրբությունն է, մենք չենք կարող մեր մարգարիտը նետել խոզերի դեմ։ Կոմպրոմիս չի լինելու: Ես ուղիղ եմ ասում: Կտրիճ Ներսիսյանը պետք է գնա: Ինչքան շուտ գնա, այնքան ավելի լավ: Չի օգնելու, չի փրկելու ոչ մի բան»,- ասաց նա:

Վարչապետը նաև ընդգծեց, որ միայն Հայ Առաքելական Եկեղեցու իրական հետևորդները կկարողանան մասնակցել գործընթացին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում