Երևանում փակ կլինեն մի շարք փողոցներ
![Երևանում փակ կլինեն մի շարք փողոցներ](https://www.freenews.am/uploads/images/image_750x_6417d60d03738.jpg)
Գարնանային էտով պայմանավորված՝ մարտի 20-ին, ժամը 09:00-ից մասամբ փակ կլինեն Բաղրամյան, Ազատության, Տիգրան մեծ, Գայի պողոտաները, Տաշիր առևտրի կենտրոնից Քրիստափոր հատվածը, Հերացի, Տերյան, Լենինգրադյան, Շերամ, Ուլնեցի, Գ. Նժդեհ, Շիրվանզադե, Սաֆարյան փողոցները:
Այս մասին տեղեկացնում են «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» կազմակերպությունից՝ պատճառված անհարմարության համար հայցելով համաքաղաքացիների ներողամտությունը:
Կարծիքներ