Վարդենիս համայնքի Շատվան գյուղում ծնվել է Ավետիսյանների ընտանիքի 10-րդ երեխան
Վարդենիսի բժշկական կենտրոնում հունվարի 29-ին լույս աշխարհ է եկել Վարդենիս համայնքի Շատվան գյուղի Ավետիսյանների ընտանիքի 10-րդ երեխան՝ 3530 գրամ քաշով և 51 սմ հասակով։ Նորածին աղջիկը՝ Աննամարիան, ունի 4 եղբայր և 5 քույր։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ընտանիքի մորից՝ Գայանե Հովհաննիսյանից, երեխաներից առաջնեկը տասնիննամյա Սասունն է, ով այժմ ծառայում է ՀՀ զինված ուժերում՝ «Պաշտպան Հայրենյաց» ծրագրի շրջանակներում, 5 տարի ժամկետով։ Երեխաներից երկուսը՝ Սիրունը և Սոֆին, ուսանողներ են․ նրանք սովորում են Վարդենիսի պետական քոլեջում։ Ավետիսը և Սարիբեկը հաճախում են Գեղամաբակի հիմնական դպրոց։ Իսկ Կարինեն, Անին, Բեկը և Անգելինան նախադպրոցական տարիքի երեխաներ են։
Ընտանիքի հայրը՝ Ավետիս Ավետիսյանը, առողջական խնդիրների պատճառով չի աշխատում, մայրն աշխատում է զորամասում որպես մաքրուհի։


Կարծիքներ