Ապրիլի 15-ից նոր ավտոբուսները կհամալրեն քաղաքային երթևեկության ցանցը

Ապրիլի 15-ից նոր ձեռք բերված առաջին ավտոբուսները կհամալրեն քաղաքային երթևեկության ցանցը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիստի ժամանակ այս մասին ասաց քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանը։ «Ավտոբուսների ամբողջ շարժակազմը այստեղ է։ Մեզ մնացել է ընթացակարգային աշխատանքներ, և ապրիլի 15-ից առաջին ավտոբուսները կհամալրեն քաղաքային երթևեկության ցանցը»,- ասաց Հովհաննիսյանը։
Քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի խոսքով՝ այս ամբողջ շարժակազմով կարող են պնդել, որ քաղաքային տրանսպորտի խնդիրը կլուծվի։ «Դրանից հետո կլինեն լրացուցիչ հետազոտություններ, և մենք կկարողանանք հասկանալ՝ արդյոք հավելյալ շարժակազմի կարիք կա և ով է այդ շարժակազմը ձեռք բերելու, բայց այս պահին կարող ենք վստահ ասել, որ առկա շարժակազմն արդեն իսկ բավարար է, որպեսզի մենք քաղաքում ունենանք բարվոք վիճակ»,- նշեց Հովհաննիսյանը։
Կարծիքներ