Ուկրաինայի ԱԳՆ-ն մեկնաբանել է երկրի հնարավոր անդամակցությունը ԵՄ-ին

Ուկրաինայի ԱԳՆ-ն մեկնաբանել է երկրի հնարավոր անդամակցությունը ԵՄ-ին

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել է, որ Ուկրաինայի անդամակցությունը Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին համապատասխանում է Արևմուտքի ռազմավարական շահերին: Նա եվրոպական հանրությանը կոչ է արել իրենց անդամակցությունը չընկալել որպես բարեգործություն կամ փրկագին։

«Ուկրաինայի անդամակցությունը ԵՄ-ին պրագմատիկ հետաքրքրություն է ներկայացնում հենց եվրոպական հանրության համար»,- ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, Կուլեբայի խոսքերը մեջբերել է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Նա ընդգծել է, որ Ուկրաինայի անդամակցությունը ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին համապատասխանում է Արևմուտքի ռազմավարական շահերին, և արևմտյան քաղաքական գործիչների հետագա «անորոշությունը»՝ «Ուկրաինան սպասասրահում պահելու» տեսքով կարող է հանգեցնել հետևանքների, որոնք չեն բխում ԵՄ-ի շահերից:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում