ԱՄՆ պետքարտուղարը երկարատև գործընթաց է համարել Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու բանակցությունների մեկնարկը

ԱՄՆ պետքարտուղարը երկարատև գործընթաց է համարել Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու բանակցությունների մեկնարկը

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու նպատակով Ռուսաստանի հետ հնարավոր խաղաղ բանակցությունների մեկնարկից առաջ երկար ճանապարհ կա անցնելու։

Այս մասին Մարկո Ռուբիոն ասել է CBS News-ին տված հարցազրույցում։

«Մենք պատրաստ ենք այս հարցում հետևել նախագահի օրինակին և սկսել ուղիներ որոնել, եթե այդ հնարավորությունները հայտնվեն՝ սկսելու խաղաղության հասնելու գործընթացը», – ասել է Ռուբիոն։

 

Փետրվարի 17-ին Պետդեպարտամենտի խոսնակ Թեմմի Բրյուսը հաստատել է, որ Ռուբիոն, Թրամփի վարչակազմի երկու այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ, Սաուդյան Արաբիայում կհանդիպի ռուսական պատվիրակության հետ:

 

Ռուբիոյին միացել են Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլզը և Սթիվ Ուիթկոֆը՝ Մերձավոր Արևելքում Թրամփի հատուկ ներկայացուցիչը:

 

Պետքարտուղարի խոսքով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է իր շահագրգռվածությունը խաղաղության հարցում Թրամփի հետ իր հեռախոսազրույցի ժամանակ։

«Խաղաղության հասնելու գործընթացը մեկ հանդիպման խնդիր չէ. Այս պատերազմն արդեն որոշ ժամանակ է՝ շարունակվում է։ Դժվար է, բարդ, արյունոտ էր, թանկ էր: Այնպես որ, հեշտ չի լինի դադարեցնել նման հակամարտությունը, և կան նաև այլ կողմեր, որոնք ունեն իրենց կարծիքն այս հարցում»,-ասել է պետքարտուղարը՝ հավելելով, որ եթե իրական բանակցություններ սկսվեն, Ուկրաինան, ինչպես նաև եվրոպական երկրները պետք է մասնակցեն։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում