«Աթենք»-ը՝ «ԲանՈՒգործ ԵՊՀ Էքսպո-2023»-ի մասնակից

«Աթենք»-ը՝ «ԲանՈՒգործ ԵՊՀ Էքսպո-2023»-ի մասնակից

Հայաստանի մսամթերք արտադրող խոշոր ընկերություններից «Աթենք»-ը մայիսի 16-ին առանձին տաղավարով մասնակցել է ԵՊՀ 104-ամյակին նվիրված աշխատանքի տոնավաճառին։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ընկերությունից, «Աթենք»-ի  տաղավարում ներկայացվել է ընկերության պատմությունը, թափուր հաստիքները։ Էքսպոն ունեցել է ավելի քան 15․000 մասնակից։

«Աթենք» ընկերության համալրման բաժնի ղեկավար Անի Անանյան նշել է, որ կարևորում են համագործակցությունը բուհերի հետ, նրանց հետ ակտիվ աշխատանք տանում․ «Աշխատանքի տոնավաճառը մեզ համար լրացուցիչ հնարավորություն է ներկայացնելու մեր ընկերության տեսլականը, աշխատանքային հնարավորությունները։ Պետք է ասեմ, որ մեր տաղավարում մեծ հետաքրքրություն, ակտիվություն է եղել։ Նաև խաղարկություն իրականացրինք, պարզելու, թե համալսարանակնները որքան լավ են ճանաչում «Աթենք»-ը»։

«Աթենք»-ի տաղավարում  համալսարանականները դիմում-հայտեր են լրացրել, որոնք այս պահին ուսումնասիրման փուլում են։ Ըստ Անի Անանյանի՝ հատկապես արտադրական հաստիքների համալրման դեպքում ակտիվ համագործակցում են ԵՊՀ քիմիայի և կենսաանության ֆակուլտետների հետ․ «Ցանկացած ընկերության համար բուհ-գործատու կապը կարևոր նշանակություն ունի։ Որքան լավ կադրեր են բուհերի շրջանավարտները, այնքան շահում է գործատուն։ Մայր բուհը մեզ համար կարևոր գործընկեր է»։

«Աթենք»-ը բաց է նաև պրակտիկայի հնարավորության համար։ Ընկերությունում հույս ունեն, որ աշխատանքի տոնավաճառն իրենց երիտասարդ, ակտիվ ու հեռանկարային կադրերով համալրելու հնարավորություն կտա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում