ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահ Հռիփսիմե Հունանյանի լիազորությունները դադարեցվեցին

ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահ Հռիփսիմե Հունանյանի լիազորությունները դադարեցվեցին

ԱԺ նախագահն ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հռիփսիմե Հունանյանի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրություն է ստորագրել: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:

«Հիմք ընդունելով Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հռիփսիմե Հունանյանի հրաժարականի մասին դիմումը և առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 150-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և 147-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հռիփսիմե Հունանյանի լիազորությունները համարել դադարած»,- նշված է ՀՀ ԱԺ նախագահի ստորագրած արձանագրության մեջ: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում