Մենք պատրաստ ենք կռվել դաշտում. սա պատմական պահ է բոլորիս համար․ լցված ենք հավատով․ «Նոա» ՖԱ–ի նախագահ

Մենք պատրաստ ենք կռվել դաշտում. սա պատմական պահ է բոլորիս համար․ լցված ենք հավատով․ «Նոա» ՖԱ–ի նախագահ

Վարդգես Վարդանյան ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի 5-րդ տուրում Հայաստանի գործող չեմպիոն և Գավաթակիր «Նոան» դեկտեմբերի 11-ին, ժամը 21:45-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կհանդիպի լեհական ամենատիտղոսակիր թիմին՝ «Լեգիային»։

Սպասվող հանդիպման մասին երկրպագուներին իր ուղերձն է հղել «Նոա» ՖԱ–ի նախագահ Վարդգես Վարդանյանը։ «Մեզ բախտ է ընձեռվել դառնալու հայկական ֆուտբոլի պատմության մեջ առաջին ակումբը, որը հնարավորություն կունենա, հաղթանակի դեպքում, դուրս գալ եվրոպական մրցաշարի փլեյ–օֆֆ փուլ։

Սա արդյունքն է մեր 2,5 տարվա աշխատանքի, մեր հավատի։ Այդ օրը մենք դաշտ ենք դուրս գալու պատերազմի․ մենք պատրաստ ենք կռվել դաշտում՝ այդ ուշ ժամին տրիբունաներից մեզ երկրպագող, ինչպես նաև հեռուստացույցի էկրաններից մեզ հետևող հայ ժողովրդի համար և, վերջապես, եռագույնի համար։ Սա պատմական պահ է բոլորիս համար։ Մենք լցված ենք հավատով։ Մենք վստահ ենք, որ մեր աշխատանքը մեզ դեռ շատ հաղթական պահեր է պարգևելու, և բոլոր հաղթանակները միասին ենք կերտելու։ Առա՛ջ, «Նոա»։ Առա՛ջ, Հայաստան», – նշված է ուղերձի մեջ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում