Լիանա Հակոբյանն ընտրվեց Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավոր

Լիանա Հակոբյանն ընտրվեց Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավոր

Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել էր Հրաչ Այվազյանի, Արտակ Զեյնալյանի և Լիանա Հակոբյանի թեկնածությունները:

Ազգային ժողովի 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել են 68-ը: Քվեատուփում եղել է 68 քվեաթերթիկ, անվավեր քվեաթերթիկ չի եղել:

Ձայները բաշխվել են հետևյալ կերպ` Հրաչ Այվազյան` կողմ 0, Արտակ Զեյնալյան` կողմ 0, Լիանա Հակոբյան` կողմ 68:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում