Սպիտակ տուն. Հետախուզությունը կարծում է, որ ԱՄՆ-ի կողմից խոցված թիրախները վտանգ չեն ներկայացնում

Սպիտակ տուն. Հետախուզությունը կարծում է, որ ԱՄՆ-ի կողմից խոցված թիրախները վտանգ չեն ներկայացնում

Սպիտակ տունը հաստատել է, որ երեք անհայտ օբյեկտներ, որոնք խոցվել են Հյուսիսային Ամերիկայի օդային տարածքում, ԱՄՆ հետախուզական ծառայությունների նոր տվյալների համաձայն, կարող են կապված լինել առևտրային կամ հետազոտական ​​կազմակերպությունների հետ և, ամենայն հավանականությամբ, վտանգ չեն ներկայացնում:

Այս մասին երեքշաբթի օրը ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարինե Ժան Պիերը։

Նրա խոսքով՝ այդ օբյեկտները գնդակոծվել են «նախազգուշական նպատակներով»։ «Մենք ցանկանում էինք ապահովել ամերիկացիների անվտանգությունը, համոզվել, որ մեր օդային տարածքում քաղաքացիական ավիացիային վտանգ չի սպառնում: Այդ իսկ պատճառով այս երեք օբյեկտները խոցվել են»,- հավելել է նա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում