ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ

ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ

ՀՀ կենտրոնական բանկից Արմենպրեսին տեղեկացնում են, որ ապրիլի 18-ին, բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները.

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 1.03 դրամով և կազմել 394.07 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 0.36 դրամով և կազմել 420.75 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը չի փոխվել և կրկին կազմել է 4.19 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 0.42 դրամով և կազմել 491.72 դրամ:

Ինչ վերաբերում է թանկարժեք մետաղներին, ապա ոսկու գինն աճել է 190.14 դրամով և կազմել 30284.88 դրամ: Արծաթի գինն աճել է 1.78 դրամով և կազմել 360.70 դրամ:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում