Նա չի հանդարտվում. ծամածռվելով խոստացել էր մաշեցնել Փաշինյանին, բայց ինքն է քռքաշ հասել 2026-ին. Հարությունյան

Նա չի հանդարտվում. ծամածռվելով խոստացել էր մաշեցնել Փաշինյանին, բայց ինքն է քռքաշ հասել 2026-ին. Հարությունյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի վերջին հայտարարություններին:

«Երեկ Ռ. Քոչարյանը պոդկաստում (կարդալ վոյինի ձայնով) կրկին անդրադարձել է 44-օրյա պատերազմին:

Նա չի հանդարտվում 2021-ի ընտրություններից հետո, քանի որ ծամածռվելով խոստացել էր մաշեցնել Փաշինյանին, բայց ինքն է քռքաշ հասել 2026-ի ընտրություններին: Եվ հարց է՝ հունիսի 7-ին մի քանի մանդատ կունենա՞, թե՞ ոչ: Խորհուրդ կտամ համակերպվել «մաշվածի» կարգավիճակի հետ:

Վստահ եմ, որ Քոչարյանն ուրախ է, որ կարող է խմբակցություն էլ չունենա․ չէ՞ որ նրա ձայնով մեկը հյուսիսին աղաչում էր դուրս գալ այս գործընթացից, բայց պրոցեսները ցույց տվեցին, որ թույլ չեն տվել: Հիմա լեգիտիմ պատճառ կունենա «էքզիթի» և զբաղվելու իր սիրելի գործով՝ մուֆլոն խփելով»,- գրել է Հարությունյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում