Բայդենն ընդգծել է զենքի նկատմամբ վերահսկողության խստացման անհրաժեշտությունը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ Սահմանադրության երկրորդ փոփոխությունը, որը երաշխավորում է հրազեն ունենալու իրավունքը, բացարձակ չէ, և դրա նկատմամբ անհրաժեշտ է ավելի կոշտ վերահսկողություն։
«Երկրորդ ուղղումը, ինչպես մյուս բոլոր իրավունքները, բացարձակ չէ»,- ասել է ԱՄՆ առաջնորդը հինգշաբթի երեկոյան Սպիտակ տնից հեռարձակված հեռուստաուղերձում՝ կապված երկրում վերջերս տեղի ունեցած զանգվածային կրակոցների հետ: Անդրադառնալով ԱՄՆ Գերագույն դատարանի նախկին դատավորներից մեկի կարծիքին՝ նախագահն ընդգծել է, որ Երկրորդ փոփոխությամբ երաշխավորված իրավունքները «անսահմանափակ չեն և երբեք չեն եղել»։ «Միշտ եղել են սահմանափակումներ, թե ինչպիսի հրացաններ կարող եք ունենալ Ամերիկայում: Օրինակ, գնդացիրները դաշնային կարգով կարգավորվում են գրեթե 90 տարի, բայց դա դեռ ազատ երկիր է», - ասաց Բայդենը:
Զենքի վերահսկման մասին օրենքների խստացման կոչ անելը չի նշանակում, որ «ինչ-որ մեկը կզրկվի իր իրավունքներից», - ասաց նա: «Խոսքը վերաբերում է երեխաներին պաշտպանելուն, ընտանիքներին պաշտպանելուն, ամբողջ համայնքներին պաշտպանելուն: Դա մեր ազատությունը պաշտպանելն է՝ գնալ դպրոց, մթերային խանութ, եկեղեցի և չգնդակահարվել կամ սպանվել», - ասել է Սպիտակ տան ղեկավարը:
Կարծիքներ