Ճամբարակում պայթյունի հետևանքով զոհերի ինքնությունները հայտնի են

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի բազմաբնակարան շենքերից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացած քաղաքացիներն են 1937 թվականին ծնված Ռոզա Վարդանյանը, 1949 թվականին ծնված Ռիտա Սարգսյանը, 1935 թվականին ծնված Ռոզա Մովսիսյանը և 1963 թվականին ծնված Հրաչյա Լազարյան։
Ինչպես «Արմենպրես»-ի թղթակցին տեղեկացրեց Ճամբարակ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Ռոբերտ Ղուկասյանը, փլատակներից փրկարարները դուրս են բերել անհետացած 5 անձանցից 4-ի դիերը: Որոնվող քաղաքացիների մեջ է 1971 թվականին ծնված Արթուր Սարգսյանը, ում էլ, փրկարարներն, այս պահին փնտրում են:
Պայթյունի հետևանքով հոսպիտալացվել է 11 անձ, որոնցից 3-ը տեղափոխվել են մայրաքաղաքի բուժհաստատություններ։ Տուժածների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, բոլորը ստանում են համապատասխան բուժօգնություն։
Կարծիքներ