Ի՞նչ է ընտանեկան բռնությունը, ո՞վ և ինչո՞ւ է դիմում բռնության. հարցեր, որոնց պատասխանները մեզ չեն սովորեցրել
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հրապարակել է ընտանեկան բռնության թեմայով հերթական տեսանյութը։
«Ի՞նչ է ընտանեկան բռնությունը, ո՞վ, ինչպե՞ս և ինչո՞ւ է դիմում բռնության։ Ինչպե՞ս տարբերել զույգերի միջև սովորական կոնֆլիկտը ընտանեկան բռնությունից։ Հարցեր, որոնց պատասխանները մեզ չեն սովորեցրել»,- այս հարցադրումներով է սկսվում հոլովակը։
Տեսանյութի բովանդակային շրջանակը մշակվել է Երևանի պետական համալսարանի դասախոս, կանանց իրավունքների ուսումնասիրության մասնագետ, իրավապաշտպանության և կրթության հարցերով փորձագետ Անի Կոջոյանի մասնակցությամբ։
Աննա Հակոբյանը շեշտադրում է՝ բռնությունը վարք է, և այն պետք է նախ ճանաչել որպես արատ, ապա՝ ոչնչացնել։
#այլևսչենքհանդուրժում #ոչբռնությանըայոհարգանքին
Այս հոլովակը ընտանեկան բռնության թեմայով նախատեսվող տեսանյութերի շարքի հերթական մասն է։
Տեսանյութը`


Կարծիքներ