Աչքիս՝ Թաթոյանի սփիչրայթերը երկու տեղ ա աշխատում, դրա համար էլ չի հասցնում ոչ մեկի համար նորմալ ելույթ գրի. Արման Եղոյան

Աչքիս՝ Թաթոյանի սփիչրայթերը երկու տեղ ա աշխատում, դրա համար էլ չի հասցնում ոչ մեկի համար նորմալ ելույթ գրի. Արման Եղոյան

Արման Եղոյանը գրել է.

Աչքիս՝ Թաթոյանի սփիչրայթերը երկու տեղ ա աշխատում, դրա համար էլ չի հասցնում ոչ մեկի համար նորմալ ելույթ գրի: Ասում են, թե բա «ՔՊ-ն ուզում է Եկեղեցին սարքել հարսանիք անող կառույց, ԲԱԱԱՅՑ եկեղեցին մեր ազգապահպանության հիմնասյունն է»։

Ախր, ձեր ցավը տանեմ, բա էդ հարսանիքը որ չեղավ, ազգապահպանությունը ոնց է լինելու:)) Ախր դա ոչ թե ՔՊ-ն է ուզում, այլ դա եկեղեցու ուղղակի և առանցքային գործառույթներից մեկն է. պսակը Հայ Առաքելական Եկեղեցու յոթ խորհուրդներից մեկն է:

Հարսանիքը և՛ ուղղակի, և՛ անուղղակի ձևով ազգապահպանության կարևորագույն գրավականներից է: Հենց պսակը, մկրտությունը, հաղորդությունը և մյուս խորհուրդներն են, որ պահպանել են մեր ինքնությունը պետականազուրկ դարերում: Բա կներեք, բա ազգապահպանությունը էլ ո՞նց է լինում - մկրտության կարգ կատարելուց առաջ կնքահոր կուսակցական տոմսը ստուգելով, թե՞ քահանաներին հակաիշխանական ցույցերի տանելով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում