Իրաքյան խմբավորումն ստանձնել է ԱՄԷ-ի վրա անօդաչուներով գրոհի պատասխանատվությունը

Իրաքյան խմբավորումն ստանձնել է ԱՄԷ-ի վրա անօդաչուներով գրոհի պատասխանատվությունը

Իրաքյան «Ալվիյաթ ալ վաադ ալ հաքք» ռազմականացված խմբավորումն ստանձնել Է Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) տարածքի վրա անօդաչուներով գրոհի պատասխանատվությունը: Փետրվարի լույս 3-ի գիշերն այդ մասին հաղորդել Է Եմենի Al-Masdar online լրատվական պորտալը՝ վկայակոչելով «Անսար Ալլահ» շարժման հուսի խռովարարների մեդիա կենտրոնի հայտարարությունը:

«Ալվիյաթ ալ վաադ ալ հաքք»-ի հրամանատարությունն ստանձնել Է Էմիրությունների (տարածքի) ուղղությամբ փետրվարի 2-ի առավոտյան իրականացված գործողության պատասխանավտությունը»,- ընդգծված Է հուսիների հայտարարության մեջ: Ավելի վաղ ԱՄԷ-ի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել Էր երեք անօդաչուների ոչնչացման մասին, որոնք երկրի օդային տարածությունում կալանվել Էին փետրվարի 2-ի առավոտյան:

Մինչդեռ խռովարարների տարածած հայտարարության մեջ ասված Է չորս անօդաչուների մասին, որոնք իրաքյան խմբավորումն արձակել Է ԱՄԷ-ի տարածքի ուղղությամբ: Հունվարի վերջին «Ալվիյաթ ալ վաադ ալ հաքք»-ը, որը սերտ կապեր ունի Իրաքում բազավորված «Քաթաիբ Հըզբոլլահ» իրանամետ խմբավորման հետ, ստանձնել Է Սաուդյան Արաբիայի տարածքի վա անօդաչուների կիրառմամբ գրոհներից մեկի պատասխանատվությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում