Գեղարքունիքում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ
Նոյեմբերի 21-ին ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 59 կմ հատվածում բախվել են 42-ամյա Թերմինե Փ․-ի վարած «Nissan Versa» մակնիշի և 58-ամյա Արմեն Պ․-ի վարած «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են «Մարտունի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:


Կարծիքներ