Վրաստան այցելելու համար պարտադիր է դառնում առողջության և դժբախտ պատահարի ապահովագրության առկայությունը
Վրաստան մուտք գործող բոլոր զբոսաշրջիկների համար 2026 թվականի հունվարի 1-ից պարտադիր է դառնում առողջության և դժբախտ պատահարի ապահովագրության առկայությունը։ Այս մասին հայտնում է Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը:
Վրաստան մուտք գործող յուրաքանչյուր զբոսաշրջիկ հունվարի 1-ից պարտավոր է ներկայացնել ապահովագրության առկայության վերաբերյալ փաստաթուղթ՝ ֆիզիկական կամ էլեկտրոնային տարբերակով՝ կազմված վրացերեն կամ անգլերեն։ Ապահովագրական փաստաթուղթը կարող է տրամադրվել, ինչպես վրացական, այնպես էլ միջազգային ապահովագրական ընկերությունների կողմից, և ապահովագրական գումարը պետք է կազմի նվազագույնը 30․000 լարի։
Ապահովագրական ծածկույթը պետք է պարունակի հետևյալը.
• Ապահովագրական պայմանագրի կողմեր
• Ծածկույթի տարածք
• Ապահովագրության առարկա
• Ապահովագրական ժամանակահատվածի մեկնարկի և ավարտի ժամկետներ
• Ապահովագրված ռիսկեր
• Ապահովագրական գումարի չափ
• Ապահովագրական վճարի չափ, վճարման վայր և ժամկետ։
Ապահովագրությունը պետք է գործի զբոսաշրջիկի՝ Վրաստան մուտք գործելուց մինչև մեկնումը՝ նրա՝ երկրում գտնվելու ողջ ժամանակահատվածի ընթացքում։


Կարծիքներ