Իրաքի ԱԳՆ-ն անընդունելի է համարել Թուրքիայի ռազմական գործողությունը երկրի հյուսիսում

Թուրքիայի ռազմական գործողությունը Հյուսիսային Իրաքում անընդունելի է և խախտում է Արաբական Հանրապետության ինքնիշխանությունը։ Այս մասին, ինչպես հայտնում է Alsumaria հեռուստաալիքը՝ ասել է Իրաքի արտաքին գործերի նախարարության խոսնակ Ահմեդ աս-Սահհաֆը։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Բաղդադը նման գործողությունները համարում է իր ինքնիշխանության և երկրի անձեռնմխելիության խախտում, ինչպես նաև գործողություն, որը հակասում է երկրների միջև հարաբերությունները կարգավորող միջազգային պայմանագրերին և օրենքներին և խախտում բարիդրացիության սկզբունքը։
Կարծիքներ