Թրամփը հայտարարել է, որ Պուտինի հետ իր զրույցը շատ լավ է անցել

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի հետ իր զրույցը շատ լավ է անցել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր հեռախոսազրույցը շատ լավ է անցել:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ այդ մասին Դոնալդ Թրամփը հայտնել է TRUTH Social հարթակում:

«Քիչ առաջ ավարտվեց իմ երկժամյա զրույցը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Ես կարծում եմ, որ այն շատ լավ է անցել: Ռուսաստանն ու Ուկրաինան անմիջապես կսկսեն բանակցությունները հրադադարի և, որ ավելի կարևոր է, պատերազմի դադարեցման շուրջ»,- գրել է Թրամփը:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում